Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ե՞րբ կթռչի ինքնաթիռը Ստեփանակերտից Երեւան

Հասարակություն
0d1363436a71886569d6ca8882c884a8

Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման, սակայն դեռ հայտնի չէ՝ երբ կբացի դռները։

Օդականավակայանի ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն «Ա1+»-ին հայտնեց, որ շինարարական աշխատանքները արդեն ավարտված են ,սակայն դեռ հայտնի չէ ,թե երբ վերջապես կիրականանա առաջին թռիչքը` Երևան -Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ։

Արդյո՞ք ուշացման պատճառը ադրբեջանական սպառնալիքներն են. «Մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում։ Հնարավոր չէ 100 տոկոսանոց պատասխան ունենալ թռիչքների իրականացման հետ կապված»,- ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։

Նա չի կասկածում, որ Ադրբեջանն որոշակի քայլեր կանի,որպեսզի օդանավակայանը չաշխատի, այնուամենայնիվ. « Հարկավոր է մինչև վերջ գնալ»


Ի դեպ, օդակայանի նախագծային աշխատանքները իրականացվել են Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանում, իսկ շինարարությունը իրականացրել է «Հորիզոն-95» կազմակերպությունը։

Նախատեսված էր ՝օդանավակայանը շահագործել դեռեւս նախորդ տարի։