Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մթերքը կա, հասցնելն է խնդիր (տեսանյութ)

Հասարակություն
04deabf9483d9e57488ede79f1394ba9

«Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը չի կարողանում իր աջակցությունը հասցնել Սիրիա: Նախաձեռնությունը առաջին անհրաժեշտության մթերքներ է պատրաստվում ուղարկել պատերազմական իրավիճակում հայտնված սիրիահայերին:

"Մեզ ասել են, որ այնտեղ մի քիչ վիճակը խառն է օդանավակայանում , հիմա բանակցություններ են տարվում նաև ապահովագրական ընկերության հետ, որովհետև ապահովագրական ընկերությունը բավականին բարձրացրել է արժեքը" ,-ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Վահան Վարդանյանը;

Ի դեպ, առաջին անհարժեշտության մթերքները երիտասարդ կուսակցականներն ու կամավորները առանձնահատուկ զգուշությամբ են փաթեթավորում և տեղադրում արկղերի մեջ:

Օգնությունը Սիրիա կհասնի առանձին խմբաքանակներով:

Հայ Հեղափոխական Դաշնակցության նախաձեռնությանը միացել են հասարակական մի շարք կազմակերպություներ, երիտասարդական միություններ և տարբեր հիմնադրամներ Հայաստանից եւ Արցախից;