Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախվել են մեքենաներ

Հասարակություն
27cdc6f9ef53b9c96add12a2879a9c4b

Հոկտեմբերի 2-ին, ժամը 08.39-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 12 ՕՏ 353 պ/հ (վարորդ` 1964 թ. ծնված Սոս Ուզոյան) և «ՎԱԶ-2106» մակնիշի 68 ՍՏ 226 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Մեսրոպ Այվազյան) ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով Մ. Ազոյանի ուղևոր` 1964 թ. ծնված Փարիշան Ուզոյանը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել Էջմիածնի բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Փրկարարներն օգնում են տարեցներին

Հոկտեմբերի 2-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 55 շենքի 31-րդ բնակարանի տարեց բնակիչները վատառողջ են և չեն կարողա¬նում ինքնուրույն բացել բնա¬կարանի դուռը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Բացելով բնակարանի դուռը` հրշեջ-փրկարարները հյուրասենյակում ու նախասրահում անօգնական վիճակում հայտնաբերել են 1929 թ. ծնված Շուշանիկ և 1934 թ. ծնված Ֆրունզե Տիգրանյաններին: Վերջիններիս տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Այրվել են ավտոմեքենաներ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան 15/2 շենքի մոտ այրվում է «Երազ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.29-ին, մարվել՝ 19.35-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Հարությունյանին պատկանող «Երազ» մակնիշի 04 ՏՏ 425 պ/հ ավտոմեքենան:

***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի 6-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.08-ին, մարվել՝ 03.17-ին:

Այրվել է Ս. Հովհաննիսյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 09 ՍՕ 167 պ/հ ավտոմեքենան` մա¬սամբ:

Հրդեհ տնակում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 05.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում այրվում է չբնակեցված վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.54-ին, մարվել` 07.45-ին:

Ա. Չախոյանին պատկանող ոչ բնակելի վագոն-տնակում (27 քմ) այրվել է 19 աղավնի, 6 խմ վառելափայտ և 1 տոննա քարածուխ:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հոկտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Սպիտակ-Երևան ավտոճանապարհին այրվել է 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում` 1 հա, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` 1,5 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում (Նատի թաղամասում)` 2000 քմ խոտ և 6 քմ մակերեսով փայտյա տնակ, Հրազդանի Վերին Աղբյուրակ թաղամասին հարակից սարալանջին` 3000 քմ, Կոտայքի մարզի Ողջաբերդ և Ջրվեժ գյուղերի միջանկյալ հատվածում` 1 հա խոտ:
Հրդեհները մեկուսացվել են ու մարվել: