ԱՄԲՈՂՋԱՑԱՎ ԳՅՈՒՄՐՈՒ «ՀՈՒՅՍ» ԹԱՂԱՄԱՍԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇահագործման հանձնվեցին Գյումրու «Հույս» թաղամասի 5 բնակելիներից եւս 2-ը։ Ամերիկացի մեծահարուստ Ջոն Հանթսմանի ֆինանսավորմամբ կառուցված շենքերի շինաշխատանքները սկսվել էին դեռեւս 2000թ հունիսից։ Սակայն 2002թ ֆինանսավորմամբ 6-7 ամսով դադարեցվել է, ինչի պատճառով ավելի ուշ սկսված 3 բնակելիները շահագործման էին հանձնվել ավելի վաղ։
Բացի այս, հիշյալ 2 շենքերի շինաշխատանքները թեեւ մի քանի ամիս առաջ էին ավարտվել, սակայն դրանք շահագործման չէին հանձնվում, քանի որ ի սկզբանե նախատեսված էր բնակելիները հանձնել հանդիսավոր արարողությամբ`ՀՀ նախագահի եւ Ջ. Հանթսմանի մասնակցությամբ։
Իսկ մի քանի ամիս իրենց բնակարաններին սպասող 64 ընտանիքները` տոնելով բնակարանամուտ, ամենեւին չտխրեցին հանդիսավոր արարողության բացակայությունից։