«Չերքեզի ձորը» ոչնչանում է (տեսանյութ)
Ամենահին Գյումրին սկիզբ է առել ներկա քաղաքի կենտրոնական մասում ընկած «Չերքեզի ձոր» կոչվող երբեմնի ծառապատ ու գեղատեսիլ տարածքից, որն այսօր դատապարտված է ոչնչացման:
Եթե մինչ երկրաշարժն այս գեղատեսիլ ձորին պատշաճ ուշադրություն չէին արժանացնում, ապա երկրաշարժից հետո ձորը վերածեց կիսով չափ աղբանոցի ու տնակային ավանի, որտեղ կտրատվեցին նաև բազմաթիվ ծառեր ու թփեր:
«Չերքեզի ձորի» տարածքում իրար հարևանությամբ բխող սառնորյակ աղբյուրների քաղցրահամ ջրերով է հագեցրել ծարավը Գյումրի-Ալեքսանդրապոլ քաղաքը, նույնիսկ հիմա էլ կան հին ջրագծերը:
Դրանցով հոսելով՝ ձորի ջրերը հասնում են մինչև քաղաքային «Գորկա» կոչվող զբոսայգի և ապա թափվում կենտրոնական կոյուղի: Եվ դա այն դեպքում, երբ քաղաքի կանաչ տարածություններն ու անգամ զբոսայգին խնամելու համար ոչ ջուր կա և ոչ էլ ջրագիծ:
«Շիրակ կենտրոն»