Գիտարշավի նյութերը կուղարկվեն ՅՈՒՆԵՍԿՈ
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայի և Տուրիզմի հայկական ինստիտուտի հետ համատեղ անցկացվեց տուրիստական գիտարշավ Հայայաստանի Հանրապետությունում` նվիրված ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 20 ամյակին:
Գիտարշավը ընդգրկում էր 1600 կմ ՀՀ տարածք, մեկնարկը Երևան քաղաքից, շարունակվում է Գյումրի, Դիլիջան, Սևան, Գորիս, Կապան, Մեղրի, Օշական, Էջմիածին, Երևան...:
Նմանօրինակ գիտարշավ ՀՀ-ում առաջին անգամ էր իրականացվում:
Գիտարշավը նպատակն էր հայտնաբերել, հետազոտել նոր տուրիստական կենտրոններ, ստեղծել տուրիստական ապրանք ռուսական տուրիստական շուկայի համար, զարգացնել երիտասարդական և կորպորատիվ տուրիզմը:
Ռուսական և հայկական կողմերի համատեղ գիտարշավի ծրագիրը ունենալու է շարունակական բնույթ նոր տուրիստական երթուղիների մշակման համար:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 10:00-ին Տուրիզմի հայկական ինստիտուտում կանցկացվի Կլոր սեղան ամփոփելու Գիտարշավի արդյունքները:
Գիտարշավի ընթացքում հավաքագրված նյութերը կուսումնասիրվեն, կպատրաստվեն գիտական արդյունքների հաշվետվություն, կհրատարակվի մենագրություն:
Գիտարշավի արդյունքների գիտական հաշվետվությունը կուղարկվի Ռուսական և հայկական աշխարհագրական ընկերություններ և ՅՈՒՆԵՍԿՕ: