Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը կծախսի 90 մլն դրամ

Հասարակություն
4947afbed3090fd2f29a3dbea64bd30d

Այս տարի էրեբունի-Երեւան 2794 տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 14 - ին, որի համար քաղաքապետարանը նախատեսել է 90 մլն դրամ ։

«Իմ սրտի Երևան» խորագիրը կրող միջոցառումների շարքը կսկսվի առավոտյան ժամը 10 - ից։

«Առավոտյան 8։30 - ից փոքր կենտրոնում մեքենաների հոսքը կդադարեցվի, և բնակիչները հանդես կգան, որպես հետիոտն, սակայն դրա փոխարեն մետրոպոլիտենը կգործի մինչև գիշերը 01։00 - ն»,- այսօր լրագրողնբերի հետ հանդիպմանը հայտարարեց Երևան քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։

Քաղաքապետի խորհրդականի խոսքով միջոցառմանը կլինեն 26 հարթակներ, որոնց շարքում կավելանա նաև պոեզիայի հարթակը, ի նշան նրան, որ այս տարի Երևանը գրքի մայրաքաղաքն է։ Միջոցառման ամփոփիչ համերգում հանդես կգան նաև հայտնի երգիչներ արտերկրից։

«Հանրապետության հրապարոկում «Իմ սրտի մայրաքաղաք» խորագիրը կրող գալա համերգում հանդես կգան հայտնի երգիչներ Զառան, «Սերեբրո» խումբը, «Խոր տուրեցկովոգո» խումբը և Բրեժնևը»,- ասաց Արամ Սուքիասյանը։

Խորհրդականը հավելեց՝ այդ օրը հայտնի կդառնա Երևանի պատվավոր քաղաքացի կոչմանն արժանացած մարդկանց անունները։