Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարդ լսարանը հեռանում է հեռուստացույցից

Հասարակություն
cf3783d9711d1a6188fa62de61364125

Ռուսաստանում կարեւոր իրադարձությունների նախօրեին (մեզ մոտ դրանք ընտրություններն են) անջատվում է ողջ ինտելեկտուալ հեռուստատեսությունը»,- media.am-ին ասել է կինոռեժիսոր, պրոդյուսեր, մոսկովյան «Արտդոկֆեստ» վավերագրական կինոյի բաց փառատոնի նախագահ Վիտալի Մանսկին։

Ըստ նրա՝ նույնիսկ այն պարագայում, որ բոլորս լավ գիտենք, թե Ռուսաստանում ինչպես են տեղի ունենում ընտրությունները, «մենք միանգամից տեսնում ենք, որ էկրանից վերանում է ինտելեկտուալ բովանդակության ցանկացած նշույլն ու գործի է դրվում «Պետրոսյանն ու կամպանիան», որպեսզի էլեկտորատի գիտակցությունը այդ երեք-չորս ամիսների ընթացքում անջատվի»։

Իսկ ի՞նչն է ընտրություններից առաջ միացվում՝ հարցին պրոդյուսերը պատասխանել է. «Միացվում է կենդանական բնազդը։ Ընդհանրապես երբ միանում է բնազդը, ու մարդն այլեւս չի մտորում ու վերլուծում, նրան շատ հեշտ է որոշակի պարզ բաղադրատոմսեր թելադրել՝ այդ թելադրանքը ներկայացնելով որպես հուշում։ Օրինակ՝ վեր կաց ու գնա քվեարկիր այնպես, ինչպես պետք է։ Բարդ մարդուն նման հրաման տալը դժվար գործ է, եւ այդ պատճառով էլ գերադասելի է հեշտ ընտրազանգվածի հետ գործ ունենա»։

Այդ պրոցեսին, ըստ նրա, գումարվում է նաեւ ինտելեկտուալ հանդիսատեսի՝ հեռուստատեսությունից երես թեքելու տենդենցը։

« Հեռուստադիտումից դեպի ինտերնետ անցում կատարող լսարանն իրականում ազատ ընտրության ակտ է կատարում։ Չէ՞ որ ինտերնետային բովանդակությունը պակաս գունեղ, հետաքրքրաշարժ ու գրավիչ է, քան հեռուստատեսային բովանդակությունը։

Կարող եմ ասել, որ այդ անհարմարավետությամբ էլ մարդը վճարում է իր ընտրության ազատության համար։ Հեռուստադիտողն ընդամենը մեկ կոճակ է օգտագործում, անջատում է գիտակցությունն ու սկսում անգիտակից կերպով սպառել պատկերը։ Իր առջեւ բոլորը պարում, երգում ու խաղում են։

Եվ բնական է, որ ավելի բարդ լսարանը հեռանում է հեռուստացույցից»,- բացատրել է Վիտալի Մանսկին։