Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիշերային ակումբ՝ բնակիչների լույսի հաշվին

Հասարակություն
3dc9602c77ac94c4a395551ec7741d83

Երևանի կենտրոնում` Սարյան 2/2, 4,6 շենքերի բակում ընթացող շինարարությունը, ըստ բնակիչների, ապօրինի է։

Բնակիչներից Արմենուհի Ղազարյանն ասում է. «Գիշերային ակումբ է կառուցվում, մեզ հասած տեղեկություններով, որ նշված օբյեկտը Հայկ Հարությունյանի եղբոր տղային է»

Բնակիչների խոսքերով, տարածքը Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի եղբոր տղան ձեռք է բերել մրցույթով` ընդամենը 250 դոլարով: Ճարտարապետահատակագծային առաջադրանքով այս հասցեում պետք է կառուցվեր բացօթյա 50քմ տարածով սրճարան.

«Սակայն ինչպես տեսնում եք դղյականման կառույց է կառուցվել, իսկ հավելում դրա 2011թ. քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից թույլտվություն է տրվել, որից հետո պարզվում է Զախարյան Երվանդի ուղղակի վաճառքով վաճառվել է հարակից հողամասը, բնակիչներին պատկանող այգին»,- ասաց Արմենուհի Ղազարյանը։

Բնակիչների վստահեցմամբ`այգու հատվածը վաճառելուց հետո տարածքում ոչնչացվել են 35 տարվա պատմություն ունեցող ծառերը։

Իրենց բողոքի ձայնը նրանք հասցրել են մինչև Բաղրամյան 26, որից հետո ապրիլին շինարարությունը դադարեցվել է ընդամենը 6 ամսով: Օրերս շինարարությունը վերսկսվել է:

Բնակիչներին ոչ միայն մտահոգում է, որ իրենց բակում կառուցվող շինությունը գիշերային ակումբ է, այլեւ այն երկրորդ հարկերի բնակարաններին կզրկի արեւի լույսից:

Մենք փորձեցինք զրուցել նաև շինհրապարակում աշխատող բանվորների հետ, սակայն ապարդյուն:

Ի դեպ, երկար փնտրելուց հետո կառույցի պատուհանի ստորին հատվածում գտանք այն թուղթը, որտեղ հազիվ երևացող տառերով նշված էր շինարարությունն իրականացնողի անունը` Գևորգ Բաբուջյան:


Երեւանի քաղաքապետարանն առայժմ չի պատասխանել մեր գրավոր հարցմանը։