Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դադարեցվել է դեղի շրջանառությունը

Հասարակություն
09ffb7a9b2a599c4447fd038ff7707e7

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» արտադրության «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» դեղի 14039, 12030, 13034, 01005, 03016, 11001, 04020 խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Նախարարը հիմք է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի «ա» ենթակետը, արտադրող ընկերությունից ստացված գրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի թիվ 0301110712 գրությունը`

Այս մասին հայտնում է ԱՆ պաշտոնական կայքը։