Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառը շրջվել է երթուղայինի վրա

Հասարակություն
18513c4917ed044349ddeaf20ab3e55c

Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.38-ին Երևանի Ծովակալ Իսակով և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկի մոտ ծառը շրջվել և ընկել է ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական հերթապահ խմբերը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է «ԳԱԶել» մակնիշի 0535Տ պ/հ ավտոմեքենայի (թիվ 108 երթուղային տաքսի, վարորդ` Լ. Բաբայան) դիմապակու վրա:
Փրկարարները ծառի ճյուղը հանել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Զոհեր և տուժածներ չկան:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։