Երկրորդ անգամ կլինի «Մարդամեջ»
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» տեղեկացնում են, որ «Մարդամեջ» հայկական երկրորդ սոցիալական նորարարության ճամբարը տեղի կունենա նոյեմբերի 23-25-ը, Ծաղկաձորում։
Սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Ճամբարի փիլիսոփայությունն է՝ օգտագործել օնլայն աշխարհը` օֆլայնը փոխելու համար։ «Մարդամեջը» մեկտեղ է բերում մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար։
2012թ. «Մարդամեջը» ուղղված է լինելու հակակոռուպցիոն խնդիրների նորարար լուծումների մշակմանը։ Այժմ հայտարարված է ծրագրերի և մասնակցության հայտերի ընդունման մրցույթը։
Ճամբարի թիմը հանդիպում-քննարկումներ է նախատեսել Հայաստանի մարզերում և Երևանում: