Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասագրքերը բերվել են Սիրիայից (տեսանյութ)

Հասարակություն
1ab1b9fd9661b53f0a4c1eac7c54470f

Երևանի Նար - Դոսի անվան թիվ 14 հիմնական դրոցում այսօր տեղի ունեցավ հատուկ սիրիահայ երեխաների համար նախատեսված «Կիլիկեան» դպրոցի բացումը։

Արաբերենով դասավանդվող դպրոցում կսովորեն 1-9 - րդ դասարանի 220 սիրիահայ երեխաներ։

Բացմանը ներկա Երևանի քաղաքապետի խոսքով՝ բացի դպրոցից սիրիահայ երեխաները կհաճախեն անվճար մանկապարտեզներ, որոնք ի տարբերություն դպրոցի չեն առանձնանա։

Բեթի Թախթաջյան Լաթերովյանը, ով սիրիահայ երեխաներին կդասավանդի ֆրանսերեն նշում է, որ երեխաներին կդասավանդեն սիրիահայ ուսուցիչները՝ Սիրիայից բերված դասագրքերով. « Երեխաների համար շատ դժվար էր այստեղ սովորելը, քանի որ բոլոր դասագրքերը հայերեն էին։ Իսկ հիմա, երբ բերվեցին արաբերեն դասագրքերը, երեխաներին կկարողանանք դասավանդել այնպես ինչես իրենց սովորելեն Սիրիայում»։

5 - րդ դասարանի Հրանտ Հայրապետյանը, ով արդեն ձեռք է բերել հայ ընկերներ այլևս չի ցանկանում վերադառնալ Սիրիա. « Դպրոցում ինձ շատ լավ եմ զգում։ «Հայկական դպրոցում շատ դժվար էր, արևելահայերենով դասերը դժվար էին, , իսկ այստեղ արդեն ամեն ինչ արաբերենով է։ Շատ կցանկանի մնալ և ապրել այստեղ»։

Նշենք, որ դպրոցի ստեղծումը նախաձեռնել է Սիրիայում գործող «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպությունը։