Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց Իվանիշվիլիին

Հասարակություն
ef15e01950aa6a07ee0c923a8f5d5303

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին` Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես նշվում է, որ Վրաստանի ժողովրդի բարձր վստահությամբ կազմավորվող կառավարությունը կապահովի երկրի բազմակողմանի և ժողովրդավարական զարգացումը, տնտեսության վերակառուցումն ու արդիականացումը, բարեփոխումների շարունակականության և ժողովրդի բարձր կենսամակարդակի ապահովումը:

«Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում էլ ավելի կխորանան հայ-վրացական եղբայրական և բարեկամական բազմադարյա հարաբերությունները` հանուն մեր պետությունների և ժողովուրդների բարեկեցության»,- ասված է ուղերձում: