A
A
Մհեր Ենոքյանի բողոքը մերժվեց
Ցմահ ազատազրկման դատապարտված, բժշկական համալսարանի ուսանող Մհեր Ենոքյանի բողոքն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության, այսօր մերժվեց:
Երեւանի Կեմտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը այսօր որոշումը կարդացել է առանց Մհեր Ենոքյանի պաշտպանի ներկայության:
Պաշտպան Վահագն Մանուկյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ որոշման հրապարակումից 15 րոպե առաջ նրան զանգահարել են դատարանից եւ ասել, որ 11.00-ին պետք է լինի այնտեղ.«Ես ֆիզիկապես չէի կարող ներկա լինել»:
Մհեր Ենոքյանն պահանջում էր գլխավոր դատախազությանը հաշվի առնել 16 տարի անց իր գործում ի հայտ եկած ապացույցները եւ նոր վարույթ սկսել:
Մհեր Ենոքյանը դատապարտվել է իր համակուրսեցուն սպանելու համար եւ մինչեւ հիմա շարունակում է պնդել, որ ինքն անմեղ է: