Ցեմենտի արտահանման ծավալը 6 անգամ նվազել է
Շուրջ 4 տարի է՝ Հայաստան ներմուծվող եւ արտահանվող ապրանքների առաջին թոփ 25-ն անփոփոխ են, այսինքն` 2008-2011 թվականներին նեմուծվող եւ արտահանվող 25 անուն ապրանքների մեջ նորերը չեն հայտնվում:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի ներկայացմամբ` թոփ 25 ապրանքների մեջ արտահանման ծավալով առաջին տեղերում պղինձն է, որը 101 միլիոն դոլարից աճել է 260 միլիոն դոլարի:
Ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալը 4 տարվա ընթացքում նվազել է` 141 միլիոնից դարձել է` 131 միլիոն:
Իսկ ցեմենտի արտահանման ծավալը 38 միլիոն դոլարից դարձել է 6 միլիոն. Սրա պատճառը, ըստ Գագիկ Մակարյանի, Վրաստանում ցեմենտի նոր գործարանի բացումն է, իսկ Վրաստանը մեր արտահանման հիմնական շուկան էր:
Գագիկ Մակարյանի խոքերով` այս 4 տարիների ընթացքում թոփ 25 անփոփոխ մնացող ապրանքների արտահանումն աստիճանաբար հասել է 88%-ի, որի մեջ հանքարդյունաբերական ապրանքները մոտ 70%- են կազմում, իսկ գյուղմթերքները` մոտ 13%:
Մանրամասներն այստեղ