Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացվել է փորձնական հեծանվուղին

Հասարակություն
91373316c82b1c2a344e5bc3da53bdf2

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ «Կանաչաստան» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում բացվել է փորձնական առաջին հեծանվուղին: Այն սկիզբ է առնում Օղակաձև զբոսայգու «Առագաստ» սրճարանին հարող հատվածից և շարունակվում է մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք։

Անվտանգ երթևեկություն ապահովելու նկատառումով՝ շուրջ 2.5 կիլոմետր երկարությամբ և 1.5 մետր լայնությամբ հեծանվուղին առանձնացվել է մայթեզրյա հատվածում:

Հեծանվորդների համար երթևեկության հատուկ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով կատարվել են համապատասխան գծանշումներ, տեղադրել ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, հեծանվուղու սկզբնամասում և վերջնամասում կահավորվել են նաև հեծանվային կայանատեղեր: