A
A
Երեւանում ակցիա կանցկացվի (տեսանյութ)
Վաղը, հոկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին, բնապահպանության նախարարության շենքի դիմաց տեղի է ունենալու խոշոր բողոքի ակցիա, որին նաև մասնակցելու են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչները
Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա, Լաստիվեր ջրվեժից քիչ ներքև, իրականացվում է փոքր ՀԷԿ-ի լայնածավալ շինարարություն՝ երկրորդը նույն գետի վրա:
Ըստ բնապահպանների՝ շինարարությունը ընթանում է առանց համապատասխան օրինական հիմքեր.
«Բնապահպանական փորձաքննությունը կատարվել է հապճեպ և թերի, իսկ հասարակական երկու լսումները կրել են ձևական բնույթ: Շինարարությունն արդեն աղետալի ազդեցություն է թողել Արջատխլենիների արգելավայրի վրա: Թվով շուրջ 10 խոշոր շին-տեխնիկա՝ բուլդոզերներ, տրակտորներ, ներխուժել են արգելավայր, ինչպես նաև անտառապատ տարածքներ՝ամբողջությամբ ավիրելով դրանք»: