A
A
Առաջին անգամ դուրս կբերվի Սբ. Նարեկացու մասունքը
Հոկտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սրբոց Թարգմանչաց տոնը:
Տոնի նախորդ օրը` հոկտեմբերի 12-ին, երեկոյան ժամերգության ընթացքում (ժամը 17.30), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատնից առաջին անգամ դուրս կբերվի Սբ. Գրիգոր Նարեկացու մասունքը: