Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայելիների գողը

Հասարակություն
2ad263a2a9fe9f5fba40c008f33bd5c9

Հոկտեմբերի 11-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արմեն Վ.-ին:

Արմեն Վ.-ն խոստովանել է, որ հունիսից մինչ օրս Երևան քաղաքի տարբեր թաղամասերում, հիմնականում Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում կայանված 20 տարբեր «ԲՄՎ X-5» և «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենաներից գողացել է կողային հայելիները և առջևի ու հետևի լուսարձակները:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Վ.-ի կատարած հանցագործություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է քննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։