Բժշկական աշխարհում՝ պատնեշ ու ճահիճ
Պարզվում է՝ արյան քաղցկեղը ճիշտ ախտորոշելու համար սարքեր Հայաստանում կան, բայց դրանք էլ լիարժեք չեն կիրառվում:
Ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանի խոսքերով. «Արյունաբանության ինստիտուտի համար պետությունը մոտ 2 տարի առաջ գնել է այդ սարքը՝ ֆլյուրոցիտոմետրը, բայց այն այդպես էլ մնացել է արկղի մեջ: Չեմ կարող ասել, թե ինչո՞ւ չեն օգտագործում: Մենք էլ ունենք այդ սարքից եւ առաջարկում ենք մերից օգտվել, էլի ոչինչ չեն անում»:
Սեւակ Ավագյանի խոսքերով՝ համագործակցելու առաջարկ է արվել նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն եւ հանրապետության գլխավոր օնկոլոգ Հայրապետ Գալստյանին, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել. «2 ամիս է անցել, ոչինչ չեն անում, իսկ դանդաղել չի կարելի: Հայաստանի բժշկական աշխարհում մի հատ պատնեշ ու ճահիճ է ստեղծվել, որտեղ սուսուփուս իրենց գործն են անում ու փողը ստանում: Գլխավոր օնկոլոգը մեր երկրում ամբողջ օնկոլոգիայի բուժման զարգացումը կանգնեցրել է: Այսօր ամբողջ աշխարհն առաջ է գնում, իսկ մերոնք մի բան էլ հետ են գնում: Վախենում են բարձրաձայնել, որ մինչ օրս սխալ են աշխատում: Մենք ժամանակ ենք կորցնում, էլեմենտար բաներ չեն անում, որից մարդու կյանք է կախված»:
Մանրամասներն այստեղ