Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյուտ, որը թղթի վրա չի մնա»

Հասարակություն
a2648e5104267527f788898ed222ae5b

ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում այսօր մրցանակներ ստացան ուսանող-գյուտարարները:

Մրցույթը կազմակերպել էր Լոս-Անջելեսում 1992 թվականից գործող «Արփա» ինստիտուտը ; Հայաստանյան բուհերի ուսանողների շրջանում կազմակերպված նորարարության այս ամենամյա մրցույթի շրջանակում վկայագրեր հանձնվեցին բոլոր մասկակիցներին ու նրանց խորհրդատուներին:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը.

« Եթե մենք նավթային դոլլարներ չունենք, ապա մենք խելք ունենք, - իր խոսքում նշեց տիկին Հակոբյանը: - Մենք կարող ենք մեր գիտելիքներով աշխարհին ասելիք ունենալ»:

«Արփա»-ի ղեկավար Հակոբ Փանոսյանը մասնակիցներին վկայագրեր հանձնելով, նշեց, որ նրանք, ովքեր չեն հաղթել, չպիտի վհատվեն, քանի որ բոլոր մրցույկթներում էլ լինում են և հաղթողներ, ևպարտվողներ:

Մրցանակային տեղեր զբաղեցրած գյուտարարները բոլորն էլ խմբերով էին հանդես եկել:

Առաջին տեղը զբաղեցրած խմբի 3 մրցանակակիրները միասին վաստակել էին 2000 դոլլար:

Հայաստանի պետական ագրարային համալսարանում սովորող 3 ուսանողները, ովքեր հայտնագործել են հողի խոնավության չափիչի պատրաստումն ու հետազոտումը, նշում են, որ իրենք արդյունքի են հասել թիմային աշխատանքի շնորհիվ:

Այս թիմի անդամ Երանուհի Մանուկյանը նշեց. «Երկար ենք աշխատել այս արդյունքին հասնելու համար: Համապատասխան գործիքները դժվարությամբ էին ճարվում: Բայց միասին հեշտ էր ու հաճելի»:

Միջոցառման վերջում «Արփա»-ի ղեկավար Հակոբ Փանոսյանը ուսանողնորին խորհուրդ տվեց անել այնպիսի գյուտեր, որոնք շուկա, տնտեսություն մտնելու հնարավորություն կունենան, «քանի որ կան գյուտեր, որոնք միայն թղթի վրա կարող են մնալ»: