Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրանք այլեւս «Երևանի պատվավոր քաղաքացի» են

Հասարակություն
8e6f629445665e496e93738b8077bd1e

Հոկտեմբերի 12-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել կառավարության պահուստային ֆոնդից որպես կապիտալ սուբվենցիա տրամադրված 1,300,000.0 հազար դրամը մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող 36 դպրոցների ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով օգտագործելու մասին որոշման նախագծին.

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև 2012 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված «Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև բարեկամության մասին» համաձայնագիրը և ՀՀ Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև 2012-2014թթ. համար համագործակցության ծրագիրը։

Երևան քաղաքի 2794- րդ տարեդարձի առթիվ, ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի , ինչպես նաև թատերարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի և ակնառու ձեռքբերումների համար Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանին, շախմատի բնագավառում ունեցած մեծ վաստակի և ներդրած նշանակալի ավանդի համար միջազգային գրոսմայստեր, հանրահայտ
շախմատիստ Ռաֆայել Արտեմի Վահանյանին, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Համլետի Մխիթարյանին Երևանի ավագանու որոշմաբ շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։