A
A
Տղամարդը նետվել է կամրջից
Քիչ առաջ անսովոր իրարանցում էր Երևանի Կիևյան կամրջի մոտ։ Մի քաղաքացի էր նետվել կամրջից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և փրկարար ջոկատի փրկարարական խմբերը:ԱԻՆ-ի հայտնում է, որ կամրջի կենտրոնական մասից ցած է նետվել 1940թ. ծնված Ռաֆիկ Տիրատուրյանը: Ժամը 16.01-ին, փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել Ռ. Տիրատուրյանի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: