Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Օսկանյան՝ 1։0. Աշոտյան՝ FORZA, ARMENIA

Հասարակություն
268e3ba8446afbf809c0ea9a552ae92b

ԲՀԿ Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Այսօր հետաքրքիր խաղ է սպասվում Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի հավաքականների միջև:

Հանդիպման կարևորությունը և «Հրազդան» մարզադաշտում խաղի անցկացումը ինձ մոտ հուշ արթնացրեց. 1973-ին, երբ ես առաջին անգամ ժամանեցի Հայաստան ուսանելու, հենց նույն օրը «Արարատը» ԽՍՀՄ չեմպիոնի կոչման համար խաղում էր Լենինգրադի «Զենիթի» հետ «Հրազդան» մարզադաշտում և հաղթեց 3:2 հաշվով: Ես մարզադաշտում էի: Դժվար էր նկարագրել, թե հաղթանակից հետո ինչ էր կատարվում Երևանում և ընդհանրապես Հայաստանում: Դա ազգային համախմբման և ցնծության օր էր:

Հաջողություն եմ մաղթում մեր ֆուտբոլիստներին, և հուսով եմ՝ նրանք մեզ այսօր այդպիսի օր կպարգևեն: Ես մի տեսակ նախապաշարում ունեմ, որ մերոնք այսօր նույնպես մեկ գոլի տարբերությամբ հաղթելու են իտալացիներին»:

Իսկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Այսօր բոլորս ապրում ենք ֆուտբոլով:
Հաջողություն եմ մաղթում մեր տղաներին, գեղեցիկ խաղ և փառահեղ հաղթանակ:
Իսկ որպեսզի մեր իտալացի երկրպագուներն էլ շատ չնեղվեն, առաջարկում եմ խաղի կարգախաոսը ձևակերպել այսպես. FORZA, ARMENIA !!!»