«Ալիանս Ֆրանսեզը»՝ «Հրաչյա Աճառյանի» 3-րդ հարկում (տեսանյութ)
Ինը տարվա պատմություն ունեցող «Ալիանս Ֆրանսեզ» կենտրոնը այսուհետ գործելու է Հրաչյա Աճառյանի համալսարանի երրորդ հարկում։
Կենտրոնի տնօրեն Սյուզան Ղարամյանի խոսքով՝ նախկին գրասենյակի տարածքը շատ փոքր էր իրենց գործունեությունը զարգացնելու համար։
«Մեզ աջակցություն ցույց տվեց ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատունը, մեր վարչական խորհուրդը», - ասաց տնօրենը։
Կենտրոնի բացման արարողությանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կենտրոնի հետ համագործակցությունը կլինի ինչպես հասարակական կազմակերպության հետ։
Կենտրոնում առանց տարիքային սահամանափակման կարող են ֆրանսերեն սովորել բոլորը։
«Մեզ ֆրանսիական դեսպանատան կողմից փոխանցվեց դեսպանատան գրադարանը, որը կօգտագործեն ոչ միայն մեր սովորողները, այլև բոլոր նրանք, ովքեր սիրում են ֆրանսերեն լեզուն և մշակույթը»,-ասաց կենտրոնի տնօրենը։