Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել է խոտածածկ տարածք

Հասարակություն
924a0b2c5a0c608ed484c727a74c4453

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի "Մաքրավան" թաղամասի մոտակայքում այրվել է 1,2 հա խոտածածկ տարածք, Աբովյան քաղաքի Հատիս փողոցի թիվ 4 շենքի մոտ` 30 քմ մոշի թփուտներ, Բջնի գյուղի Սունաթ սարում` 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: