A
A
Առկա է քարաթափման վտանգ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցում առկա է քարաթափման վտանգ։
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խմբերը:
Իրականացվել է տեղանքի ակն ադիտական ուսումնասիրում, ինչի արդյունքում պարզվել է, որ քարաթափման վտանգը կանխելու համար անհրաժեշտ է ծանր ինժեներական տեխնիկա:
Մինչ փողոցի վտանգավոր հատվածում արգելափակման նշանների տեղադրումը՝ ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են հերթապահություն:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։