Ընդդեմ հայկական արժանապատվության՝ հանուն մրցանակի՞
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը հակահայկական ուղղվածություն է նկատել վերջին շրջանում նկարահանված հայկական ֆիլմերում:
«Խոսքը այն ֆիլմերի մասին է,որոնք ներկայացնում են Հայաստանը կամ հայի կերպարը և դրանում կան հակահայկական միտումներ։ Հիմնականում դա անում են մրցույթներում մրցանակներ շահելու համար»,-ասում է նա։
Բանխոսը գտնում է, որ բոլորն էլ իրավունք ունեն նկարահանելու ու կարող են նկարել ինչ հիմարություն որ ուզում են,բայց չի կարելի թույլ տալ,որ ներկայանան ազգի անունից և ոտնահարեն հայի արժանապատվությունը։
Կինոռեժիսորը համեմատական անրադարձ կատարեց ամերիկացի կինոռեժիսոր Բերի Լեվենսոնի Ջեք Գևորգյանի մասին նկարահանած ֆիլմին և շեշտեց, որ այդ ֆիլմը ավելի շատ է իր մեջ հայկական հարցին առնչվող ենթատեքս կրում, քան ասենք՝ Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» ֆիլմը,որը պատմում է 1912 թվականին շների հանդեպ Թալեաթի դաժան վարքագծի մասին։
«Ամերիկացի կինոռեժիսորը ֆիլմի վերջում դրել է մի արտահայտություն.«Նա հայ է՝ այն ազգից, որը եղեռն է ապրել», իսկ Սերժ Ավետիքյանի ֆիլմի վերջում հնչում է արտահայտություն,ոչ թե հայոց ցեղասպանության ,այլ հրեաների հոլոքոստի դատապարտման մասին»։
Դերասան Երվանդ Մանարյանը նույնպես ցավ է ապրում.«Եթե մարդը գիտակցաբար ինչ-որ վատ բան է անում ,ուրեմն դա նրա մոտ համոզմունք է, նա դրանով է հաց ուտում, նրան չես էլ համոզի, որ չի կարելի այդպես անել»։