Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկելու են գնացքների չվացուցակները

Հասարակություն
819eeccd7e3c68451aed261fccd14b0e

Հայկական պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 57-րդ նիստին, որը բացվեց հոկտեմբերի 16-ին Աշխաբադում: Պատվիրակության կազմում ընդգրկված են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Ընկերության գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Անատոլի Դանչենկոն և Տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Հովհաննիսյանը:

Նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես, մասնակից երկրների գնացքների չվացուցակների չափանիշները 2013-2014 թթ. համար, երկաթուղային վարչությունների միջև փոխհաշվարկների իրականացման գործընթացը, երկաթուղիների 2013 թ. Սակագնային քաղաքականությունը միջազգային բեռնափոխադրումների ժամանակ, բեռնատար վագոնների կառավարման և շահագործման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը:

Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվեց 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքը համակարգման համար: