Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժի դեպքում կփլուզվեն շենքերի 20 տոկոսը (տեսանյութ)

Հասարակություն
afc8f6c780e81d99dd831251e98dab6a

Եթե Գառնիում 8 բալանոց երկրաշարժ լինի,ապա Երևանի շենքերի 20 տոկոսը ամբողջությամբ կփլուզվեն, 10-30 հազար զոհ կունենանք

Այս պատկերը պարզվել է հայ և ճապոնացի մասնագետների 2-ամյա ուսումնասիրությունների արդյունքում:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետազոտական խմբի ներկայացուցիչ Ֆումիո Կոմեկոն նշեց, որ ծրագիրն ունեցել է երեք հիմնական նպատակ։

«Երևանի սեյսմիկ ռիսկի գնահատում, որով մշակվելու էր աղետի կառավարման պլանը, համապատասխան մարմինների զարգացում և համագործակցություն»,-ասաց Ֆումիո Կոմեկոն։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը կարծում է, որ ծրագրի ստացած արդյունքները բավական իրատեսական են։

«Մենք էլ գիտենք մեր շենքերի որակը, մանավանդ մինչև 1989 թվականին կառուցված շենքերի որակը»,-ասաց Հրաչյա Պետրոսյանը։

Մասնագետի խոսքերով, խորհրդային տարիներին Երևան քաղաքի համար սեյսմիկ վտանգը արհեստական իջեցված է եղել. «Հիմնականում շենքերի բալականությունը կառուցվել է 7 բալի համար»,-հավելեցՊետրոսյանը։

Հրաչյա Պետրոսյանն ընդգծեց, որ շենքերի անվտանգությունը պայմանավորված է է ժամանակի ընթացքում դրանց ամրացմամբ և ճիշտ շահագործմամբ։

«Եթե մենք փորձում ենք շենքի նկուղը, քանդում ենք կրող պատերը, քանդում ենք միջնորմները, բնական է, որ շենքի սեյսմակայունությունը կփոքրանա»,ասաց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետը։