Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեն «սեղմվել է» պատգամավորների համար (տեսանյութ)

Տնտեսություն
2279edde36e9b78fb1738e370d905567

Պատգամավորները ըստ ցանկության կծանոթանան ՀՀ բյուջեի ամբողջական նախագծին։

«Ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունը, ժամանակը այդ ամբողջ 3000 էջը ուսումնասիրելու համար»,- ասաց ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը։

Երկրի կարեւորագույն փաստաթուղթն ավելի մատչելի դարձնելու համար ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ասյօր հաստատեց 2013թ. պետական բյուջեի նախագծի սեղմնագիրը: Պետական բյուջեի նախագծերը ոչ բոլորին են հասկանալի, այդ թվում՝ որոշ պատգամավորների եւ տնտեսագետների:

«Սա հայաստանյան երեւույթ չէ ու ամբողջ աշխարհն է այդպես անում: Իմ ընտրողը, որ ինձ ընտրել է, չի ասել, որ այ դու պետք է տնտեսագետ լինես, որ ընտրեմ»,- նկատեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը։

Պետբյուջեի սեղմնագիրը, քննարկման կդրվի հոկտեմբերի 30-ին՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի կարծիքով սեղմնագրից կարելի է ենթադրել. «Ոչ միայն որքան գումար է դրվել . բյուջեն որքանով է կատարվել, այլեւ՝ նպատակները, խնդիրները, հետագայում չափանիշները ինչպիսն են դրա լինելու, որպեսզի մենք հասկանանք` խնդիրը լուծվել է, թե ոչ:

ՕԵԿ ներկայացուցիչը 2013թ. բյուջեի նախագծում կարեւորում անվտանգության հարցերը, սոցիալական պաշտպանվածության ու աշխատատեղերի ստեղծման հարցերը : Ի դեպ, 2013թ. համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 6.2 տոկոսի չափով՝ ծառայությունների եւ արդյունաբերության հաշվին։