A
A
Սաքունցի հայցը բավարարվեց
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության բողոքը` կազմակերպության վրա ապրիլի 16-ին վանաձորցի ցուցարարների կողմից կատարած հարձակման գործի շրջանակներում Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Նարեկ Օսյանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:
Ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության դեմ բողոքող վանաձորցիները հարձակվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա: Արդյունքում՝ գրասենյակի գույքը վնասվել էր, աշխատակիցներից մեկի առողջությանն էլ վնաս էր պատճառվել:
Մանրամասներն այստեղ