A
A
Ջերմաստիճանը կնվազի
Հոկտեմբերի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 18-21-ին նաև Գեղարքունիքում և Վայոց ձորում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, առանձին հատվածներում` մառախուղ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հատկապես ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ` 8-10 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-21-ին կդիտվի փոփոխական ամպամածություն էական տեղումներ չեն սպասվում:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։