Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարն ակնկալում է 10 տոկոս աճ (տեսանյութ)

Տնտեսություն
20e56146ade4c323b950a7e912064669

Երևանն առաջին անգամ երկու օրով համախմբել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության անդամներին:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի մասնակցությամբ այսօր մեկնարկեց կազմակերպության համաժողովը:

Ըստ Տիգրան Դավթյանի՝ Հայաստանում վերջին տարիներին զբոսաշրջությունն աճել է 8-10 տոկոսով:

«Մոտ 740 հազար է եղել անցյալ տարի տուրիստների այցելությունը, այս տարի մենք սպասում ենք այդ թվի աճ՝տարվա վերջում մինչև 7,8-10 տոկոսի շրջանակներում»,-ասաց նախարարը։


Քանի որ Հայաստանը դեպի ծով մուտք չունի, ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի, մենք պետք է շեշտը դնենք մշակութային արժեքների և դրանք ճիշտ ներկայացնելու վրա:


«Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության նշանակությունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ: