A
A
«Նաիրիտում» աշխատավարձ են ստացել
Քիմիական երբեմնի գերհսկա «Նաիրիտ»-ի աշխատակիցներն այսօր բարի լուր են ստացել: Գործարանը այսօր նրանց մեկ ամսվա աշխատավարձ է վճարում;
Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց Նաիրիտ գործարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Հարությունյանը:
Քիմիական երբեմնի գերհսկա «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ: Գործարանի 2700 աշխատակիցների կեսից ավելին հարկադիր պարապուրդում են, եւ ստանում են աշխատավարձի 1/3-ը:
«Նաիրիտը» իր աշխատակիցների մի մասին էլ չի վճարել մինչեւ 10 ամսվա աշխատավարձը:
« Նաիրիտը» փրկելու համար Էներգետիկայի նախարարությունը մրցույթ էր հայտարարել, սակայն այդպես էլ օպերատոր չգտնվեց:
Իսկ նոր մրցույթ դեռեւս չի հայտարարվել: