Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել են մրցույթներ չհայտարարելու խախտում

Հասարակություն
19468906acaef0b42343069f4962568e

ՀՀ գլխավոր դատախազությունում հոկտեմբերի 17-ին ստացվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ գրություն՝ պետական գնումների շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական հաստատությունների կողմից՝ իրենց կարիքների համար դեղորայքի, բժշկական պարագաների և նյութերի ձեռքբերման գործընթացների ուսումնասիրության արդյունքների մասին:

Ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, ըստ հանձնաժողովի՝ թվով 92 բուժհաստատությունում առկա է մրցույթներ չհայտարարելու խախտում:

Մասնավորապես, մրցույթները կամ ընդհանրապես չեն հայտարարվել, կամ հայտարարվել են մասնակի: Արդյունքում, ըստ հանձնաժողովի, դեղերը, բժշկական պարագաները և նյութերը բուժհաստատությունները ձեռք են բերել մրցութային և շուկայական գներն էապես գերազանցող գներով: Գրությանը կից ներկայացվել է նաև թվով 92 բուժհաստատությունների ցանկը: