Գողացել են ազատամարտիկի բրոնզե դիմաքանդակը (տեսանյութ)
Արթուր Գոքորյան, Սերգեյ Գրիգորյան՝ Կենտրոն, Ստեփանակերտցի Սուրեն և Էդիկ Մելքումյան. «Արաբո» ջոկանի այս 4 հերոսներն էին, որ իրենց կյանքը տվեցին 1992 թվականի ձմռանը՝ Արցախի Ղարադաղլու գյուղն ազատագրելիս: Նրանցից Էդիկ Մելքումյանի՝ Արջի անունով էլ գյուղն հետագայում կոչվեց Արջաձոր։ Արթուրն ու Կենտրոնը հողին են հանձնվել Եռաբլուրում: Արցախյան ազատամարտի այս հերոսների շիրիմներն այսօր բարբոսաբար պղծվում են: Ամիսներ առաջ անհետացել է Արթուրի շիրմաքարի վրայի բրոնզե դիմաքանդակը։
«Գալիս են ու հերոսի գերեզմանի վրայից գողություն են անում մի քանի գրամի համար։ Սա պարզապես վանդալիզմ է»,- ասում է Արթուրի մարտական ընկերը՝ Գնել Հակոբյանը։
Գնել Հակոբյանը՝ Ավագը, չի կարղանում իր զայրույթը զսպել է։ Իրեն մխիթարում է միայն ընկերոջ մասին հիշողություններով։ Ինքը համարձակ տղա էր, ոչ մի բանից չէր խուսափում, չէր վախում, որ կգնա-կզոհվի։ Այսօր այս տղաների թափած արյան գնով մարդիկ աթոռներ են զբաղեցնում, բայց նույնիսկ չեն մտածում պահպանել սա»,- ասում է Գնել Հակոբյանը։
Արթուրի ընկերները համոզված են. որ այս գողությունը հնարավոր չէր կատարել գիշերը, քանի որ նույնիսկ ազատամարտիկների հարազատներն են դժվարությամբ գտնում շիրմաքարերը։ «Սա կատարվել է կամ լուսադեմին, կամ երեկոյան»,- ասում է Գնել Հակոբյանը։
Տեղի ունեցածի մասին տեղյակ են նաև Եռաբլուրի վերահսկիչները։ Սակայն այս արարքը նրանք գողություն չեն որակում։ Ասում են՝ Եռաբլուրում նման բան բացառվում է։ «Գողություն չկա, հնարավոր է՝ պոկվել է, կամ ծնողներն են պոկել։Ուղղակի լինում են քամիներ, քամին խառնում է տեղը, հետո վերականգնում ենք»,- ասաց Եռաբլուրի արարողությունների բաժնի պետ Ալբերտ Առաքելյանը։
Փաստն այն, է, որ Արթուրի շիրմաքարից անհետացած բրոնզե դիմաքանդակն չի վերականգնվել։