Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան բախվել է սյանը

Հասարակություն
90ddbf2e235f8f5923f852d1f9d4e4b4

Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.59-ին Երևանի Թևոսյան և Բագրևանդի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խմբերը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 86 ՕՕ 008 պ/հ ավտոմեքե¬նան բախվել է ճամփեզրի էլեկտրական սյանը։ Պատահարի հետևանքով վարորդ` 1979 թ. Արամայիս Բլբուլյանն արգելափակվել է ավ¬տո¬մեքենայում։ Մինչ փրկարարների ժամանումը` ուղևոր, 1983 թ. ծնված Ստելլա Մալխասյանը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Բլբուլյանին և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը կայուն ծանր է:

Բախվել են մեքենաներ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 02.16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոռ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-21110» մակնիշի Լ 3836 պ/հ (վարորդ` 1985 թ. ծնված Էդգար Ավագյան) և «Ֆորդ-մուստանգ» մակնիշի 26 ՍՏ 666 պ/հ (վարորդ` 1972 թ. ծնված Մանվել Երանոսյան) ավտոմեքենաները։ Պատահարի հետևանքով վարորդ¬ները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։