Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ բարերարների ճեմուղին վերջապես կբացվի

Հասարակություն
c441827ccb021030e64b652d256b9ee9

Հոկտեմբերի 20-ին, ժամը 17:00 Երևանի Օղակաձև զբոսայգում (Մ. Նալբանդյանի արձանի հարևանությամբ) տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված` Հայ բարերարների ճեմուղու բացման հանդիսությունը:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և պատվերով մայրաքաղաքի սրտում կանգնեցվեց հայազգի մեծ զավակներ, բարերարության խորհրդանիշեր` Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները և բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող մեկ հուշակոթող:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը:

Կնչի ՀՀ պետական օրհներգը: ժապավենը կկտրեն Գալուստ Գյուլբենկյան և Ալեք Մանուկյան դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները:

Բարձրաստիճան հյուրերի մուտքը կողջունեն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի փողային նվագախումբը և ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթը:

Այս մասին հայտնում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը։ Ի դեպ, այս բացումը նախատեսված էր մեկ տարի առաջ։