Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆ. Սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է

Հասարակություն
6f916781a62ac52196603043a30ca27e

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում սիբիրյան խոցով հիվանդանալու կասկածը հաստատվել է։

Առողջապահության նախարարությունից հայտնում են,ո ր հոկտեմբերի 17-ին հոսպիտալացված` սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական: Հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական միտում:

Մնացած կասկածելի հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։ Ձեռնարկված համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

Ըստ նախարարության՝ համաճարակային իրավիճակը վերահսկելի է:

Ի դեպ, ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հոկտեմբերի 20-21-ը Աղվերանում անցկացված առողջապահական սեմինարի ժամանակ ասաց, որ ԱՆ-ն կասկածելի դեմքերի վերաբերյալ անմիջապես չի արձագանքել՝ հասարակության մեջ խուճապ չառաջացնելու համար։

Ըստ նրա՝ կասկածի տեղիք է տվել նաև այն, որ գյուղում վարակված կենդանի չի հայտնաբերվել, այն դեպքում, երբ սիբիրյան խոցը սովորաբար անցնում է կենդանուց մարդուն։

Այսօր սիբիրախտի կասկածելի ախտանիշով Երևանում հոսպիտալացվել է 1 հիվանդ, իսկ Մարտունու պրոֆիլակտիկ բաժանմունքում են գտնվում 21 հոգի։

ԱՆ նախարար Դերենիկ Դումանյանը շտապում է հանգստացնել հասարակությանը՝ եթե նույնիսկ հայստաբերված հիվանդությունը սիբիրյան խոց է, այն հնարավոր է բուժել։

«Մաշկային սիբիրախտը, որի կասկածանքով, որ հոսպիտալացվել են հիվանդները, կյանքի համար վտանգավոր չէ։ Այն լիարժեք բուժվում է։ Առավել վտանգավոր են թոքերի և որովայնային սիբիրյան խոցը»,- ասաց Առողջապահության նախարարը։