Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս երեխա՝ առանց հացի եւ հիվանդ (տեսանյութ)

Հասարակություն
361aff49a8ca1c4635145033d886224c

Առանց սանհանգույցի,իրենց իսկ խոսքերով` օրը մի պատի տակ են հոգում իրենց բնական կարիքները Արարատ քաղաքի բնակչուհի Սոֆիկ Ալավերդյանը և նրա 4 մանկահասակ երեխաները՝ 3,5-ից 14 տարեկան։

«Արարատցեմենտ» գործարանի հարեւանությամբ  հանրակացարանում ապրող ընտանիքի 4 երեխաներն էլ հիվանդացել են տուբերկուլյոզով: Մեծ դուստրը Լիլիթը ներկայումս էլ տառապում է երիկամների հիվանդությամբ։

Ապրում են կիսամերկ ու կիսաքաղցած:

Սոֆիկի ամուսինը երեք տարի առաջ է մահացել: Միայնակ մայրը ստիպված չորս անչափահասներին տանը մենակ է թողնում ՝ գոյատևելու համար աշխատում է հարեւան գյուղի դաշտերում.« Ընդամենը ստանում եմ 46 հազար էտ էլ չի բավարարում, 13 տարի ես անլույս եմ նստել, մարտից նոր հոսանք ենք քաշել»։

Երեխաներից երեքը դպրոցահասակ են,նրանք դժկամությամբ են գնում դպրոց՝ հագուստ ու կոշիկ չունենալու պատճառով։

Նրանք գերադասում են տանը մնալ և մի քանի կիլոմետր ոտքով քայլել՝ ջուր բերելու համար:

Երեխաները լավ են գիտակցում իրենց վիճակի ծանրությունը։ Նրանք իրենց երջանիկ են զգում,երբ մայրը հացից բացի ուրիշ ուտելիք է տուն բերում։ Իսկ մեր այցելության պահին նրանց տանը հարցը չոր էր ու բորբոսնած։

Ի դեպ, այս երեխաները հեռուստացույցի մասին շատ քիչ պատկերացումներ ունեն,տեսել են միայն հարևանների տներում, իսկ խաղալիքների փոխարեն էլ խաղում են բակի շան ու կատվի հետ։