Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան բախվել է գազատար խողովակին

Հասարակություն
76fa22fa541e3a7ab1a1f7a2c3d24f94

Հոկտեմբերի 22-ին Արարատի մարզի Ռանչպար-Արաքս ավտոճանապարհին այրվում են գազի խողովակ և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 44 PP 445 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1970 թ. ծնված Միքայել Լազգիյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և շրջվել: Պատահարի հետևանքով վնասված խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք: Այնուհետև դեպքի վայրին է մոտեցել «ԳԱԶել» մակնիշի 362 SO 61 պ/հ բեռնատար ավտոմեքենան (վարորդ` 1962 թ. ծնված Անդրանիկ Մկրտչյան), որի խլացուցիչից դուրս եկող կայծերից հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.58-ին, մարվել՝ 17.01-ին:
Տուժածներ չկան:
Այրվել է «Միգա» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան՝ մասամբ:

Թունավորում դեղորայքի չարաշահումից

Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.13-ին դեղորայքի չարաշահումից թունավորումով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Արեշ 30-րդ փողոցի 48 տան բնակչուհի, 1993 թ. ծնված Աիդա Մինասյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:

Հրդեհ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 23-րդ փողոցում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.15-ին, մարվել` 18.48-ին:
Թիվ 23 տան բակում այրվել է 50 հակ անասնակեր, 2 խմ գոմաղբ և ավտոտնակի տանիքը` 72 քմ մակերեսով:

Հայտնաբերվել են դիեր

Հոկտեմբերի 22-ին, ժամը 14.55-ին Վայոց ձորի մարզում` Ջերմուկի Մյասնիկյան 18 շենքի 2-րդ բնակարանում հայտնաբերվել են 1937 թ. ծնված Բենիամին Ասլանյանի և 1949 թ. ծնված Գրետա Սաֆարյանի դիերը:
Նախնական տվյալներով` մահացածները թունավորվել են շմոլ գազից:

Ճանապարհին դիզվառելիք էր թափվել

Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.18-ին տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշեն-Եղեգնաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում թափվել է դիզվառելիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոճանապարհին թափվել է դիզվառելիք, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է վտանգավոր:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի նշված հատվածը (մոտ 100 մ) ծածկել են ավազի շերտով, իսկ «Ճանշինի» աշխատակիցները` տեղադրել համապատասխան նախազգուշացնող նշաններ: