A
A
Անօգնական բնակիչներ
Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.10-ին Երևանի Վիկտոր Համբարձումյան 8/1 շենքի 132-րդ բնակարանի բնակիչը չի կարողացել բացել դուռը:
Ահազանգով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանի հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել 1932 թ. ծնված Մանուշ Թոսունյանին: Վերջինիս հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:
Նույն օրը, ժամը 06.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 7-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում և չի կարողանում բացել դուռը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Բնակարանի դուռը բացելով` փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են անօգնական վիճակում գտնվող 1920 թ. ծնված Անուշ Հայրապետյանին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։