A
A
Երթուղայինը հարվածել է տաքսիին (տեսանյութ)
Այսօր Խանջյան փողոցի ամենաբանուկ հատվածում ժամը 17-ի սահմաններում վթար էր տեղի ունեցել: 99 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ը հարվածել էր տաքսիին, որն անսպասելիորեն արգելակել է։
Դեպքի վայրում էին շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները: Տաքսու վարորդը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը արգելակել է՝ չհարվածելու համար ոչ թույլատրելի հատվածով փողոցը հատող հետիոտներին: Ըստ նրա՝ նրանք հարբած էին։ Բարեբախտաբար, զոհեր չկան։