Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուժածների վիճակը ծանր է

Հասարակություն
b4adb492ae614734b0eb5bfec3aa5a6c

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից դեռևս գնահատվում է ծանր։ Նա ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։

Մնացած 8-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տուժածներից 7-ն այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն բաժանմունքներ։

Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածների վիճակը «Արմենիա» բժշկական կենտրոնի մասնագետները գնահատում են ծանր։ Երկուսն էլ գիտակցություն ունեն։ Նրանցից մեկին, ում մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում և սալջարդ, կողոսկրերի կոտրվածքներ` այսօր կվիրահատեն, քանի որ վնասվել է փայծաղը։

Երկրորդ տուժածի մոտ ախտորոշվել է սուր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, սուր շնչառական անբավարարություն։