A
A
Հոկտեմբերի 27-ին՝ պատարագ Գ. Մարգարյանի հիշատակին
Հոկտեմբերի 27-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն` Հունգարիայում սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի համար:
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակը՝ չմանրամասնելով՝ ով է խնդրել պատարագը մատուցել հենց հոկտեմբերի 27-ին։
Ի դեպ, վաղը՝ հոկտեմբերի 27-ին, լրանում է 1999թ ահաբեկչության 1 13-րդ տարին։ Զոհերի հիշատակին պատարագ վաղը չի մատուցվի։