«Շենքն էլ կար, բնակիչն էլ»
Հայաստանի գրողների միության Շիրակի բաժանմունքի գրողները այսօր Երեւանում կլոր սեղանի շուրջ ներկայացրին իրենց մարզում ստեղծվող արդի գրականությունը:
«Շիրակի պոեզիայի դեմքը այսօր երևաց, բայց մի բան վատ էր, որ լսարանը շատ փոքր էր,եթե դա էլ լիներ՝ ամեն բան իդեալական կլիներ»,-հանդիպումից հետո ասաց Շիրակի բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը:
Շիրակի բաժանմունքը 50 անդամ ունի,որոնցից 15-ը Հայաստանի գրողների միության անդամներ են:
Ամենափոքր անդամը 13 ամյա Անի Ազարյանն է,որը իր բանաստեղծությունները առաջին անգամ ներկայացրեց Գրողների միությունում:
Հանդիպման ընթացքում Շիրակի գրողները ոչ միայն ներկայացրին իրենց ստեղծագործությունները, այլ նաև խոսեցին իրենց թե ձեռքբերումների, թե խնդիրների մասին:
Ձեռքբերումներից մեկը այն է,որ 2011 թվականին կարողացել են ռուսերենով տպագրել իրենց կառույցի յոթ բանաստեղծների անթոլոգիան:
Իսկ խնդիների մասին «Ա1+»-ի հետ խոսեց բանաստեղծ Ղևոնդը.« Ժամանակին Շիրակի գրողների միությունը շատ լավ վիճակում էր,շենքն էլ կար,բնակիչն էլ կար։ Շենքը վերցրին մեզնից, չնայած խոստացել են ,որ այդ հարցին լուծում կտան, սպասենք»:
Գյումրեցի գրողներին լսելու էին եկել Գրողների միության անդամներ,գրականագետներ:
Թաթերագետ Լևոն Մութաֆյանը անկեղծ հիացած է ներկայացված գործերով .«Գյումրեցիները ևս մեկ անգամ հաստատեցին ,որ գրական-մշակութային կյանքը իրենց մոտ դադար չունի,այն ինքնատիպ ,հարահոս ընթացքի մեջ է՝ մշտապես տալով նոր անուններ»: