Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Բարսեղյանի կոչը

Հասարակություն
568b1eea7e3273111c1310463a313fc0

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը դիմել է բոլոր մարզերի եւ Երեւանի իր ընկերներին, գործընկեր լրագրողներին, հասարակական գործիչներին, մտավորականներին, մշակույթի եւ արվեստի գործիչներին, իրենց երկիրը սիրող եւ պաշտող մարդկանց, մշակույթի ոլորտի հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին.

«Կարդացեք այս ցանկը ` ՀՀ Կառավարության` 2012 թվի սեպտեմբերի 13-ի N1169-Ա որոշումը, որով «խելացիները» որոշել են մարզերից հավաքել եւ 4 տարով Երեւան` ինչ որ ցուցահանդես տանել թվով 63 անշարժ հուշարձան, ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆ, գտեք ձեր մարզից տանելիքները ցանկում, ճշտեք տեղերը, ստուգեք` չե՞ն տարել արդեն: Շիրակ` 5 հուշարձան, Սյունիք` 11 հուշարձան, Վայոց Ձոր` 1, Արագածոտն` 22, Տավուշ` 2, Երեւան` 4, Լոռի` 10, Կոտայք` 1, եւ այլն»,- ասել է նա։

«Ինքնակազմակերպվեք, կազմակերպեք այդ հուշարձանների հսկողությունն ու տանելու փորձի դեպքում դրանց պաշտպանությունը եւ վանդալների արտաքսումը` դրանք ոտնձգելու դեպքում»,- կոչ է անում Լեւոն Բարսեղյանը։