Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ՝ շարժվող քարով մատանի (տեսանյութ)

Հասարակություն
3d044908e711f2c2b36da94c4af99107

Այսօր առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեց 6000 եվրո արժողությամբ շարժվող քարով մատանին:

«Նորարություն է,որ քարը ազատ պտտվում է զարդի վրա»,- այսօր «Ա1+»-ին ասաց «Օրոֆազմա» ընկերության տնօրեն Գեւորգ Քոլանյանը:

1975 թ ից Աթենքում ոսկյա զարդերի արտադրությամբ զբաղվող գործարարը շատ է ցանկացել, որ առաջին անգամ այս նորամուծությունը ցուցադրվի հայրենիքում:

Այսօր պարոն Քոլանյանը եւ ավելի քան 70 օտարերկրա ընկերություններ եւ անհատներ մասնակցում էին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում արդեն երկրորդ տարին կազմակերպվող ոսկերչական ցուցահանդեսին:

Համաշխարհային հայ ոսկերիչների միության խորհրդի անդամ
Արտակ Ուդումյանը նշում է, որ նման կարգի ցուցահանդեսների կազմակերպումը նպաստում է Հայաստանում ոսկյա զարդերի վաճառքին, քանի որ գների բարձրացմանը զուգահեռ նվազել ոսկերչական զարդերի վաճառքը. «Եթե առաջ սա ներդրում էր եւ նաեւ զարդ էր, հիմա դժբախտաբար մարդիկ հնարավորություն չունեն այս ամենը զուգակցելու»:

Նա կարեւոր խնդիր է համարում նաեւ այն, որ Հայաստանի կառավարությունը աջակցի ոսկերչներին իրենց զարդերի իրացման հարցում: